Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ամանորյա ուղեգրերը վաճառել են ցածր գներով ու կանգնել փաստի առաջ

Ամանորյա ուղեգրերը վաճառել են  ցածր գներով ու կանգնել փաստի առաջ
19.12.2014 | 12:02

Տարադրամի, դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներն անդրադարձել են նաև մարդկանց տոնական տրամադրության վրա։ Մեր հայրենակիցներն այս տարի ավելի զուսպ են դարձել և ավելի շատ նախընտրում են տանը դիմավորել Ամանորը։ Տուրիստական գործակալություններից մեզ հաղորդեցին, որ նախորդ տարիների ամանորյա ակտիվությունը չի նկատվում։ Արտասահմանյան ուղևորությունների մեկնում են նրանք, ովքեր նախապես էին ուղեգրեր գնել։
Ինչ վերաբերում է տարբեր հանգստյան տներում կամ ռեստորանային համալիրներում Ամանորը նշելուն, ապա այստեղ էլ սպասողական վիճակ է։ Ընդ որում, տարբեր հանգստյան տների ղեկավարներ փաստի առաջ են կանգնել. նախ՝ տոներն իրենց մոտ դիմավորել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, բացի այդ, խնդիր կա նաև նախապես վաճառված ուղեգրերի առումով. դրանք վաճառվել են էժան, ու թանկացումներից հետո անհասկանալի վիճակ է ստեղծվել։ «Ստացվում է, որ որոշակի քանակի ուղեգրեր վաճառել ենք, բայց ստիպված ենք բոլոր ծախսերն անել բարձրացած գներով։ Արդյունքում տուժում ենք»,- ասում է հանգստյան տներից մեկի ղեկավարը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ